Նկարի արագիլները բնակվում են Խորվաթիայում։ Նրանք միասին են մեծացել, բնակիչների աչքի առաջ, ովքեր նրանց կոչել են Մալենա և Կլեպետան։ Տարիներ շարունակ իրար կողքի լինելուց հետո արագիլային հերոսներն ընտանիք են ստեղծել ու մի քանի ձագուկներ ունեցել։
Բայց մի օր իտալացի մի որսորդ վիրավորում է Մալենային, ու նա այդ օրվանից սկսած այլևս չի կարողանում թռչել։ Կլեպետանն արդեն միայնակ է սկսում չվել տաք երկրներ՝ Խորվաթիայում թողնելով Մալենային։ Չնայած այդ հանգամանքին՝ բնակիչները վստահեցնում են, որ ամեն տարի մարտին Կլեպետանը պարտադիր վերադառնում է Մալենայի մոտ։ Նրանց սերը ոչնչացնում է ժամանակը, մոռանում տարածության մասին, ու նրանք շարունակում են զարմացնել տեղի բնակիչներին իրենց հավատարմությամբ։
Այս պատմությունն այնքան սիրուն ու անհավանական է, որ արագիլների մասին անգամ կարճամետրաժ ֆիլմեր են նկարել՝ աշխարհին ցույց տալով, որ իրական սերը կա ու ապրում է։
Արդեն սեպտեմբերն է, ու Մալենան սկսել է սպասել Կլեպետանին, ում հետ միասին է արդեն 15 տարի ու ում պարգևել է 40 ձագուկներ։
Այս պատմությունը վկայությունն է նրա, որ շատ-շատերը մեզանում վստահ են, որ օրինաչափ է, որ տարածությունը հեռացնում է մարդկանց, վերացնում հարաբերությունները, փչացնում սեր ու կապվածություն, որ եթե տարբեր երկրներում ես լինում, տարբեր մարդկանց հանդիպում, նորմալ է, որ նախկին մտերիմներդ էլ աչքիդ չեն երևում, բայց արագիլները վկայում են, որ աշխարհում չկա ու չի լինի որևէ երկիր, որը կստիպի մոռանալ այն մարդկանց, ովքեր թանկ են մեզ համար։ Ժամանակն ու տարածությունը գուցե ուժեղ են, բայց դրանք ոչինչ են իրական կապվածության, իրական էմոցիաների դեմ։
Մալենան ու Կլեպետանը հուշում են, որ պետք չէ մեղադրել ժամանակին ու տարածությանը ձեր թուլության, անհավատարմության, կեղծ սիրո կամ կեղծ ընկերության մեջ։ Մալենան ու Կլեպետանը վկա՝ դա այդքան էլ ճիշտ չէ։