Armlur.am-ը գրում է.

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Այս օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել