«Նոյան» գործարանը հոսքագծերի լվացման հետ կապված խնդիր ուներ, երկու-երեք ժամով դադարեցրել էր ծիրանի մթերումը. Ներկայումս ծիրանը կանոնավոր մթերվում է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նշենք, որ նախօրեին Արմավիրի մարզի գյուղացիները բողոքում էին, որ «Նոյանը» ծիրան չի մթերում: 
Փոխնախարարը նաև նշեց, որ բոլոր վերամշակող գործարաններում նման պրոֆիլակտիկ աշխատանքներ տարվում են, նախօրեին գյուղացիներն առավոտյան գործարանը փակ գտնելով աղմուկ էին բարձրացրել: Պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո մթերման աշխատնքները շարունակվել են:

Երեկվանից սկսել է ծիրան մթերել նաև Էջմիանի պահածոների գործարանը, որը ևս կթեթևացնի մթերման աշխատանքները: Վերամշակող գործարանները մթերում են հիմանակնում կարկտահարված և արտահանման ոչ ենթակա ծիրան` 50 դրամով:

Արարատի մարզում, փոխնախարարի փոխանցմամբ, ծիրան է մթերում Պռոշյանի գործարանը, Արտաշատի պահածոների, Աբրիկոն գործարանները. Վերնշված գործարանները մեծածավալ մթերումներ են իրականացում, կան նաև փոքրածավալ ծիրան մթերող կազմակեպություններ:

Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արտահանվել է յոթ հազար տոննա ծիրան, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ ավելին է: Արտահանումն իրականացնում են 25-30 ֆիզիկական և իրավաբանական ընկերություններ:

Այս տարի ծիրանի բերքն առատ է, այնքան, որ արտադրական հզորությունները չեն հասցնում մթերել` այսպես բացատրեց հատկապես «Նոյան» գործարանի մոտ առաջացած ծիրանի մթեման համար բեռնատարների երկար հերթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել