Նելսոն Մանդելայի ազգականները դիմել են դատարան՝ պահանջելով վերադարձնել ՀԱՀ-ի նախկին նախագահի 3 որդիների աճյունները Կունա քաղաք, որտեղ նախատեսվում է հուղարկավորել Մանդելային: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով South African Press Association-ին:
Հայցը ներկայացրել են Մանդելայի ավագ դուստրը՝ Մակազևին, ու նրա ևս 15 ազգականները: Նրանք Մանդելայի թոռից պահանջում են վերականգնել ընտանեկան գերեզմանատունը՝ վերադարձնելով նախկին նախագահի որդիների աճյունները Կունա, որտեղ ի սկզբանե թաղված են եղել:
Ինչպես գրում է Associated Press-ը, Մանդելայի թոռը՝ Մանդլա Մանդելան, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի որդիների աճյունները նրանց թաղման վայրից տեղափոխել է Մվեզո գյուղ, որտեղ ծնվել է Մանդելան:
Այնտեղ նա ծրագրում է կառուցել Մանդելայի դամբարան, ինչպես նաև հյուրանոց ու մարզադաշտ:



