Բաղադրիչներ

  • հավի ֆիլե – 500 գր
  • քունջութ – 50 գր
  • սոյայի սոուս – 50 մլ
  • մեղր – 2 ճ/գդ
  • կոճապղպեղ (имбирь) – ըստ ճաշակի
  • սխտոր – 1 պճեղ
  • ձիթայուղ – 3 ճ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • կանաչի – զարդարելու համար

Պատրաստման եղանակ

  1. Հավի ֆիլեն կտրատում ենք:
  2. Սխտորը ճզմում ենք, իսկ կոճապղպեղը՝ անցկացնում քերիչով:
  3. Սոյայի սոուսն ու մեղրը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում սխտորն ու կոճապղպեղը: Միսը լցնում ենք սոուսի մեջ, խառնում և 30 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մարինացվի: Այս ընթացքում տապակում ենք քունջութը:
    Այնուհետև բուսայուղապատ թավայի մեջ 10-15 րոպեով տապակում ենք միսը: Մարինադի կեսը լցնում ենք մսի վրա, ավելացնում աղն ու պղպեղը:
  4. Միսը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնում մնացած մարինադն ու քունջութը և ըստ ճաշակի կտրատած կանաչի ավելացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել