Pastinfo.am-ը գրում է․

Թուրքիայում մեկօրյա նավարկության ժամանակ խորտակվել է ռուսաստանցի զբոսաշրջիկներով շքեղ 16 մետրանոց զբոսանավը: Այս մասին հայտնում է Ihlas- ի տեղական պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, օգոստոսի 29-ին, Ալանիա առողջարանային քաղաքի մերձակայքում: Նավի կապիտան Ալպեր Յիլմազը, ժամանակին նկատել է ջուրը և հասցրել է զբոսանավը մոտեցնել Ալանիայի նավահանգստին: Նավի վրա դեպքի պահին 15 զբոսաշրջիկ կար,:

Կատերի սեփականատերը՝ Բերաթ Սիփահիօղլուն, շնորհակալություն է հայտնել կապիտանին պրոֆեսիոնալիզմի համար: «Նավապետի փորձի շնորհիվ ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Նավը նյութական վնաս է կրել, բայց դա նշանակություն չունի: Կարեորն այն է, որ մենք վերապրեցինք նման իրադարձությունն առանց կորստի », - նշել է Սիփահիօղլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել