Panorama.am-ը գրում է.

«Այն, ինչ-որ բացահայտվեց տեսակոնֆերանսի ժամանակ, մենք վաղուց բարձրաձայնում էինք։ Ես վաղուց ասել եմ, որ «Էլարդ» ընկերության փորձաքննությունն անօրինական է եղել, եզրակացությունը՝ թերի, նորմալ ուսումնասիրություն չեն արել, իսկ միջազգային ստանդարտների մասին խոսելը ծիծաղելի էր»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով ELARD ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսին։

Բնապահպանի խոսքով, տեսակոնֆերանսի ընթացքում հնչած հարց ու պատասխանն ապացուցեց այն, ինչի մասին ինքն ու այլ բնապահպաններ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, բարձրաձայնում էին։

«Օգոստոսի 14-ին, երբ հայտնի դարձավ, որ ոչ մի վնաս չկա հանքի շահագործման պարագայում, քննիչն էլ հայտարարեց, որ գործը կարճվել է, հետապնդման հիմք չկա,  հենց այդ օրվանից ասել եմ, ողջ քրեական դատավարությունը գլխիվայր է դրվել, իրականացվում է պաշտոնական կեղծիք ու պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորություններից դուրս են եկել։ Այսօր այդ ամեն ինչն ամրապնդվեց։ Պարզվեց, որ քննչական մարմինը ուսումնասիրությունը, ոչ թե հետևանքները մեղմացնելու համար հարցադրումներ է արել փորձաքննության ժամկետն ավարտվելուց հետո»,-ասաց բնապահպանը։

Հետևանքները վերացնելու վերաբերյալ հուշագիր պահանջելը, ըստ Վարդանյանի, ուղղված է եղել  հանքի շահագործման հետևանքները մեղմացնելուն, սակայն դա քրեական գործի հետ որևէ կապ չի ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել