Վերջին օրերին ֆեյսբուքում շատ քննարկվեց «քիթ-մկրատ» սերիալային տեսարանը, ինչն էլ առիթ դարձավ ու որոշեցի տեսնել՝ ի՞նչ է կատարվում հայկական սերիալարտադրությունում։ Իսկ թե ինչ է կատարվում եթերում, ֆոտոներն իրենք իրենց խոսում են, գրեթե նույնը` քննարկածից մի քիչ ավել կամ առավել: Քանի դեռ ակտիվ քննարկում ենք Դիանա Գրիգորյանին, ոլորտի մյուս «գուրու»-ները մտածում են, որ իրենք ավելի լավն են, բայց արի ու տես․․․ Որակը երևում է համեմատության մեջ։ Ու մինչև որևէ  մեկին անարգանքի սյունին հանելը կամ դատելը՝ լայն մտածենք։ Դիանայի ֆիլմում իրադարձությունները վերցրած են կյանքից, թեման՝ Արցախյան գոյամարտից հետո ծնողներին ու միմյանց կորցրած երեք քույր և եղբայրների մասին է, որոնք տարիների ընթացքում բախվում են տարբեր խնդիրների, հենց այնպիսի՝ ինչպիսին ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ։

Բայց քանի առիթը ստեղծվել է ուզում եմ այլ անկյունից դիտարկենք այս ամենը․

1.Լեռնիկ Հարությունյանը պրոֆեսիոնալ դերասան է և կարողանում է շատ բնական ներկայացնել ցանկացած տեսարանվերհիշենք Լեռնիկի փայլուն խաղը  Սպիտակ ֆիլմում։ Չենք մոռանում, որ մենք ամեն օր բախվում ենք կենցաղին, իսկ կենցաղը միշտ չէ որ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ է։

 

2.Ցանկացած տեսարան պետք է դիտարկել կոնտեքստի մեջ, կոնտեքստից դուրս՝ պրովոկացիա է։

Եթե դիտարկենք կոնտեքստում, այն կերպարները, որոնք սցենարային գծով այսպես ասած, բռնություն են ցուցաբերում, անպատիժ չեն մնում։ Հետևաբար, առակը կցուցանե՝ այսպես վարվել ՉԻ ԿԱՐԵԼԻ։

 

3․Մենք բոլորս հիշում ենք մեր սիրելի GOT-ը, որը ոչ միայն բռնության՝ մեղմ ասած, տեսարաններ էր ցուցադրում, այլ ողողված ու հեղեղված էր արյունով և ոչ միայն։ Չէ, չենք համեմատում, բայց բռնությունը մնում  է բռնություն։

 

4․Պատկերացնում եք սերիալներ, ֆիլմեր, որտեղ չկան խնդիրներ, կոնֆլիկտներ, որտեղ միայն հաշտ ու համերաշխ կյանք է, հենց այնպես, ինչպես չի լինում ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈԻՄ։ Ցանկացած ֆիլմ ունի դրամատուրգիա, առանց դրա ոչ մի կերպ։

 

5․Այս ամենով հանդերձ, լավ է, որ եթերում կան տեղական արտադրության սերիալներ, որոնք, եթե դիտարկենք համեմատության մեջ նախորդ տարիների հետ՝ level up են եղել, լավ է, որ տաղանդավոր դերասաններն ունեն մշտական աշխատանք ու կարողանում են ներկայացնել իրենց։

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել