«Եթե ես լինեմ նախագահ, մենք այլևս չենք տապալի ոչ մի կառավարություն և ոչ մի ժողովրդի չենք պարտադրի մեր կենսակերպը», - այսպես արտահայտվել է մի բացառիկ անձնավորություն՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, միակը Ռուզվելտից հետո, ով գիտակցում է այդ հսկա երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները և իսկապես փորձում է լուծել դրանք, ու թեև ամեն ինչ բացահայտ է, բայց այդ խոսքերն ասվել են աչք ունեցողների՝ հասկացողների համար։ Եվ եթե նրան չհաջողվի էլ իրականացնել իր նախընտրական խոստումները, քանզի նրա դեմ կանգնած են գերհզոր ուժեր, ապա միայն նրա նախընտրական ելույթներն արդեն իսկ դարակազմիկ են, որը սակայն չեն հասկացել մեր պետական և քաղաքական գործիչները կամ էլ պարզապես չգիտեն էլ որ նման խոսքեր են հնչել։ Ինչևէ։ <<Մենք չենք պարտադրում, բայց երբ նրանք առաջարկում են իրենց, մենք չենք կարող մերժել>>,-սա էլ ենթատեքստը։ Իրոք, եթե մարմնավաճառը չկանգնի փողոցում ու համապատասխան հագուկապով ու շարժուձևերով չառաջարկի իրեն, հաճախորդը պարզապես չի կարող հայտնաբերել նրան։ Այդպես է նաև քաղաքականության մեջ, երբ պատեհապաշտ ու թուլակամ պետական ու քաղաքական գործիչները չիմանալով անելիքը, իրենց, իսկ դա նշանակում է նաև ժողովրդին, առաջարկում են տարբեր երկրներին։ Դրա համար էլ հանրաքվեն չափազանց կարևոր է։ Եթե ժողովուրդն այդ տխրահռչակ կոնվենցիային ասաց այո, ապա մնում է մի բան․ պարզապես հանգիստ թողնել ժողովրդին՝ ինքն իր բախտի տերը։ Բայց եթե ժողովրդի անունից, կեղծելով ժողովրդի իրական կամքը, փորձում են պարտադրել օտար կենսակերպ մի ամբողջ ժողովրդի, սա արդեն հակազգային է և անհանդուրժելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: