««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա և իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։ 

Երիտասարդի և պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։ Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետև ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»: 

Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»: 

Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաև, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել