Factor.am-ը գրում է.

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարաձայնությունները դեռևս չեն հարթվում։ Հանքի շահագործման հետ կապված «Էլարդ» ընկերության տված եզրակացությունից հետո իշխանական որոշ պատգամավորներ սոցիալական ցանցերում և առանձին հարցազրույցներում հայտարարեցին՝ հանքի շահագործման հետ կապված ունեն մտահոգություններ, որոշներն ավելի հեռուն գնացին՝ նշելով, որ կմիանան այն ցուցարարներին, որոնք պայքարում են հանքի շահագործման դեմ։

Այս օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հավաստիացնում են՝ առկա տարակարծությունները կհարթվեն, երբ հայնտի դառնա նաև Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը՝ պե՞տք է արդյոք նոր ՇՄԱԳ իրականացվի, թե՞ ոչ։

Մինչ այդ քաղաքական և փորձագիտական տարբեր շրջանակներ կանխատեսումներ են անում 88 հոգանոց խմբակցության հնարավոր պառակտման մասին։

Եթե, ի վերջո, որոշվի Ամուլսարը շահագործել, ապա հաշվի առնելով «Իմ քայլում» առկա տարաձայնությունները, հնարավո՞ր է դա խմբակցության պառակտման պատճառ դառնա։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանի, Արտակ Մանուկյանի, Արթուր Հովհաննիսյանի, Արմեն Փամբուխչյանի և Վահագն Հովակիմյանի հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել