Սա քաղաքի կենտրոննա, ոչ միայն կենտրոնը՝ Կողբացի փողոցնա, էն շաաաատ սիրուն մայթի շարունակությունը, որով բոլորս վերջերս հիանում ու ուրախանում ենք: Բայց այդ շատ սիրուն մայթից 50 մետր ներքև այնպիսի գարշահոտությունա տարածված, որ անցնելուց սրտխառնոցա առաջանում: 
Շատ լավա, որ վերջապես աղբահանության հարցը մասնակի լուծվեց, և աղբակույտեր չկան, բայց փողոցների ու մայթերի մեջ ներծծված աղբաջրերը մնում են: Արդյունքում՝ քաղաքի ամենասրտում ունենք սենց ահավոր վիճակ:

Էլ չեմ ասում, որ մի քանի օր առաջ 16 թաղամասում շենքի աղբահանությունն իրականացվում էր բաց Կամազով, որի հետևից թափվում էին և՛ աղբաջրերը, և՛ աղբը, ու դրանից հետո երկու օր հոտից ողջ շենքը խեղդվում էր (ափսոս, այդ պահին ձեռքերս զբաղված էին, չկարողացա այդ մեքենայի վիճակը նկարել):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել