«Ժողովրդի վարչապետի» ֆեյսբուքյան ակտիվությանը կնախանձեն թերևս լրատվական կայքերի սոցցանցային էջերի վարողները։ Փաշինյանը աշխատանքային օրերին օրական 3-5 գրառում է կատարում։ Միայն գրառումներով չսահմանափակվելով, վերջին շաբաթում ականատես եղանք, որ նույնսիկ գրառման ներքո գրված մեկնաբանությունների է պատասխանում, ինչը իրոք արդեն տարակուսանք է առաջացնում։ Այսինքն, երկրի վարչապետը այնքան ազատ ժամանակ ունի, որ ոչ միայն գրառում է կատարում, այլև հետևում մեկնաբանություններին, որոնք երբեմն հազարից ավելին են։ Թվում էր թե էլ տեղ չկա զարմացնելու, և ահա Փաշինյանը իր էջում տեղադրել է օգտատիրոջ մեկնաբանության սքրինշոտը։ Երևի այնքան է տպավորել այդ օգտատիրոջ մեկնաբանությունը վարչապետին, որ վերջինս չի էլ փորձել ստուգի կամ հանձնարարի ստուգեն օգտահաշվի իրական լինելը։ Արդյունքում ստացվում է, որ երկրի վարչապետը կարող է չստուգված օգտատիրոջ գրառում ոչ միայն տարածել այլև պատասխանել։ Իսկ այն որ օգտատիրոջ հետ կապված հարցեր են առաջանում, կարծում եմ առաջինը չեմ, որ նկատում եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել