«ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում:

Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաև վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եվ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլևս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել