Դիմում եմ Երևան քաղաքի իշխանություններին, որքա՞ն պետք է անգործության մատնված մնա Երևանի ճոպանուղին: Եթե հիշողությունս չի դավաճանում, մոտ տասը տարի է անցել ճոպանուղու ողբերգական վթարից, երբ գրանցվեցին անդառնալի կորուստներ, բայց պետք է համապատասխան հետևություններ արվեին, և գործարկվեր ճոպանուղին: Հետո էլ խոսում ենք զբոսաշրջիկության զարգացման մասին: Եթե մեր միջոցներով անհնար է ճոպանուղին գործարկել, քաղաքային իշխանությունները թող, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, քարը փեշից ցած գցեն և կոնցեսիոն կառավարման հանձնեն որևէ մասնավոր ընկերության, պարզապես ցավ եմ ապրում` տեսնելով քաղաքի կենտրոնում այն լքյալ վիճակը, որը տիրում է այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել