Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, այցելել են ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող «Չիզքեյքի գործարան» (Cheesecake Factory) անվանումով ռեստորան, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես, ուրբաթ 38-ամյա Քիմը և 42-ամյա ռեփերն այցելել են «Չիզքեյքի գործարան», ապա, ըստ երևույթին, ռեստորանի ուտեստները հավանելով, վերադարձել են նաև հաջորդ օրը:

Աղբյուրը հաղորդում է, որ զույգը Դեյթոն քաղաք է ժամանել Քանյեի կիրակնօրյա պատարագներին նախատեսված ելույթի համար՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին բարերից մեկում հրաձգության հետևանքով 10 զոհերի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել