Ալբանացիների խումբն ուրբաթ օրը քարեր է նետել ավտոբուսի ուղղությամբ, որում գտնվել են Վիդովդանի տոնից հետո Կոսովոյի հյուսիս ուղևորվող սերբեր: Այս մասին հաղորդում է «Կոսովոյի և Մետոխիի» ռադիոն:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը՝ Գազիմեստանից ոչ շատ հետու՝ պատարագի ավարտից հետո: Ալբանացիները քարեր են նետել Կոսովսկա Միտրովիցա քաղաք ուղևորվող ավտոբուսների ուղղությամբ: Դրանցից մի քանիսը վնասվել են: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Հարձակվողներին ձերբակալելու վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:
Բժիշկ Դեյան Միլանովիչը հայտնել է, որ 19-ամյա մի աղջիկ գլխի ծանր վնասվածք է ստացել, ևս մի քանի մարդ վիրավորվել են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_195129.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



