Բոլորս էլ գիտենք, թե որքան տհաճ է լինում ատամի ցավը: Մինչև ատամնաբույժի մոտ գնալը կարող եք ժամանակավոր ազատվել ատամի ցավից կամ գոնե մեղմել ցավը տան պայմաններում:

Աղ և պղպեղ
Տարօրինակ է մտածել, որ համեմունքը կարող է բուժել ատամի ցավը: Սակայն, այս երկու բաղադրիչները միասին ունեն հակաբորբոքային հատկություններ: Վերցրեք աղ և պղպեղ հավասար համամասնությամբ և մի քանի կաթիլ ջուր ավելացրեք, ստանալու համար ատամի մածուկի նման խառնուրդ: Քսեք ցավոտ ատամի վրա և պահեք մի քանի րոպե: Այնհուհետև զգուշորեն ողողեք բերանի խոռոչը: Մոտ երկու ժամ կմոռանաք ցավի մասին:

Սխտոր
Այն ևս հայտնի է հակաբորբոքային հատկություններով: Պարզապես սխտորի մի պճեղ ճզմեք և դրեք ատամի վրա: Թողեք 5-10 րոպե, ապա բերանի խոռոչը ողողեք տաք ջրով: Օրվա ընթացքում կատարեք այս գործողությունը մի քանի անգամ:

Սառույց
Այն ևս իջեցնում է այտուցը և կանխում բորբոքումը: Ցավը թեթևացնելու համար հարկավոր է վերցնել սառույց։ Փաթաթեք սրբիչի մեջ և պահեք թշին:

Աղաջուր
Աղաջրի մեջ կա այն ամենն, ինչը կազատի ձեզ ատամի ցավից: Համոզվեք, որ ձեր ջուրը սենյակային ջերմաստիճանի է: Ավելացրեք 1/2 թեյի գդալ աղ: Այս լուծույթով ողողեք մի քանի րոպե: Այս լուծույթը կվերացնի նաև բերանի խոռոչում առկա մանրէները:

Սոխ
Մի կտոր սոխ դրեք ցավող ատամի վրա, ապա փորձեք կծել այն: Այս միջոցը ևս մասնակիորեն կազատի ցավից և կդանդաղեցնի բորբոքային գործընթացը:

Մեխակ
Վերցրեք մեխակի փոշի, խառնեք այն 1/4 ճաշի գդալ քունջութի կամ ձիթապտղի յուղի հետ: Պետք է ստացվի կպչուն մածուկ: Թաթախեք բամբակը և դրեք ատամի վրա:

Այս միջոցներով կարող եք ժամանակավորապես դադարեցնել ցավը, սակայն վերջնական ցավից ձերբազատվելու համար հարկավոր է այցելել ատամնաբույժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել