Կինը որդուն առևանգել է ամուսնուց, որից նա բաժանվել է։ Ավելի ուշ նրան ու երեխային ոստիկանության աշխատակիցները մահացած են գտել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Տեխասի Վաքսահաչի քաղաքում՝ օգոստոսի 23-ին:

Վեցամյա Ֆիլիպը հայտնաբերվել է մոր՝ 45-ամյա Քենիս Հարբինի դիակի մոտ: Դիակները հայտնաբերելուց մի քանի ժամ առաջ ոստիկանությունը, երեխայի հոր դիմումի համաձայն, նրանց ներառել է երեխայի առևանգման հետ կապված հետախուզվողների ցուցակում:

Ոստիկաններն ավտոկանգառում մեքենայի մեջ գտել են տղայի և կնոջ դիերը: Ոստիկանությունը չի հաղորդել կնոջ և երեխայի մահվան պատճառը:

Հաղորդվում է, որ կինը ամուսնալուծությունից հետո զրկվել է ծնողական իրավունքներից, հայտնում է Daily Mail- ը:

Տղամարդը որդու անհետացումից հետո օգնություն է խնդրել սոցիալական ցանցում՝ տեղադրելով իր ու որդու լուսանկարները:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել