Թերթը կրկին անդրադարձել է Հայաստանում արտադրվող պաղպաղակի անվտանգության թեմային և հարցեր է ուղղել Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանին։

«Ի պատասխան՝ Բախչագուլյանն ասաց. «Մեր ծառայությունը «Սուր անկյան» հետ իրականացրել է նմուշառում։ Իրականացրել է լաբորատոր քննություն, և պարզել ենք այն անհամապատասխանությունները, որոնք կան մակնշման և իրենց կողմից հայտարարված տեխնիկական պայմանների միջև։ Մենք երեկ երեկոյան ստացել ենք «Սուր անկյան» նամակը, քանի որ դա վարույթի շրջանակներում չի եղել, այլ ընդամենը համագործակցության՝ հեռուստատեսաթյւսն և ծառայության աշխատակիցների և քանի որ ծառայությունն իրականացրել է միայն նմուշառումը, որ լինի պատշաճ, որպեսզի արտադրողները հետո նաև հետաձգելիություն ապահովելու առումով բողոքներ հեռուստաընկերություն չներկայացնեն։ Այս պահին մենք արդեն իսկ բացահայտել ենք անհամապատասխանություններ, բոլոր արտադրողներին գրվել են համապատասխան գրություններ և պահանջվել են այն տեխնիկական պայմաններր, որոնք դրված են արտադրության հիմքում։ «Քանի որ սննդամթերքի արտադրության մասին օրենքով՝ անհամապատասխանության հայտնաբերման դեպքում, արտադրողը պարտավոր է ներկայացնել այն տեխնիկական պայմանները, որի շրջանակներում ինքն արտադրությունը ծավալում է»»,– գրում է թերթը և շարունակում։

«Հարցին, թե Սննդի անվտանգության ծառայության ղեկավարը տեղյա՞կ է ստուգումների արդյունքում հայտնաբերված մակնշման պահանջներին չհամապատասխանող պաղպաղակը հանվել է սպառողական շուկայից, թե՝ ոչ, Ա. Բախչագուլյանը պատասխանեց. «Սպառողական շուկայում արտադրանքը հանվում է միայն այն դեպքում, երբ կա վտանգ։ Դա վտանգի մասին չէ, այլ անհամապատասխանության մասին է, որակի և ֆիզիկոքիմիական ցուցանիշների։ Անվտանգ սննդամթերք է», –իր խոսքը եզրափակել է տեսչության պետը։ 

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա ահամրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել