Armenpress.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեան զբաղված Է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող Է դժվարանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:

Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել Է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ Էին: «Հյուսիսային Կորեան, ինչպես երեւում Է, մշակում Է թռիչքի ոչ սովորական եւ ցածր հետագիծ ունեցող հրթիռներ, որոնք նպատակամիտված են հակահրթիռային պաշտպանության ճեղքմանը»,-ասել Է Իվայան:

Նրա խոսքով՝ հնարավոր Է, որ ԿԺԴՀ-ն ձգտում Է մեծացնել հրթիռների ճշգրտությունն ու աննկատությունը, որպեսզի դժվար լինի դրանք ֆիքսել նախքան արձակումը: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել Է, որ գոյություն ունի Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ նման հրթիռների կիրառման վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել