«Աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանո՞ւմ է պատգամավորական աշխատավարձը, պահումներ արվե՞լ են, ինչպես խոստացել էր Հովիկ Աբրահամյանը.Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից բացակայելու համար, ինչպես մյուս պատգամավորների դեպքում էր։ Այս հարցերն ուղղեցինք Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին։

«Գագիկ Ծառուկյանը երբևէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են աջակցությունների տրամադրմանը»։ Իսկ պահումների մասով «դժվարացավ» պատասխանել։ Հետաքրքիր է, որ ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, և առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն «անձամբ է ճանաչում», թե Էդոն (Ծառուկյանի օգնականը), կարևորն այն է, որ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից»,– գրում է թերթը։

Մարամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել