Իսկապես զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է վարչապետը 31 տոկոսով թանգարանների այցելության աճը ներկայացնել մեծ ձեռքբերում, դեռ մի բան էլ դրա մասին ֆեյսբուքում գրառում անել: Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը այնպիսի նեղ իրավիճակում է հայտնվել, որ ստիպված պետք է որևէ դրական դինամիկա ցույց տա (կապ չունի, թե որ ոլորտում, կարևորը, ինչ որ աճ արձանագրող թիվ լինի), որպեսզի ժողովրդին ցույց տա, թե երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվում է, բայց իրականում ցավոք տեղի է ունենում հակառակը:

Ժողովրդին հնարավոր չէ կերակրել փուչիկ թվերով: Մարդիկ ակնկալում են, որ վարչապետը խոսի խոշոր ներդրումների ներգրավման, արտադրական գործանների և աշխատատեղերի ստեղծման մասին: Իսկ եթե ներկայիս իշխանություններն ընդունակ չեն ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնել, ապա ժողովուրդն ինչպես նրանց իշխանության է բերել, այդպես էլ հետ կկանչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել