Ըստ մամուլի տեղեկությունների, սպանվածը թաղային հեղինակություն է:
Որոշ ժամանակ առաջ Երևանում սպանվել էր, ինչպես ընդունված է ասել, օրենքով գող:
Առհասարակ, որոշ մարդկանց թվում է, որ Երևանի փողոցներում կարելի է հարցեր լուծել հրազենի միջոցով:
Ուզո՞ւմ ենք, որ մեր կյանքն իրապես փոխվի և դառնա ավելի լավը, ուզու՞մ ենք, որ մարդիկ տեսնեն իրական փոփոխություններ դատաիրավական համակարգում, ցանկանու՞մ ենք, որ մարդիկ վերականգնեն հավատն ու վստահությունն այդ համակարգի նկատմամբ, ուրեմն մեկ անգամ էլ հորդորեմ Ձեզ՝ արմատախի՛լ արեք այսպես կոչված գողական բարքերն ու դրանց ներկայացուցիչներին մեր կյանքի հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներից:
Նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել: Կամք և մի քանի ամիս է պետք՝ այդ համակարգի ողնաշարը ջարդելու համար, որ տարածված է ամենուրեք:
Հանե՛ք մարդկանց միջից այդ կեղծ արժեքները և մեկուսացրե՛ք բոլորին անխտիր, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ ապրում են այդ արժեքներով:
Մենք որևէ ռեսուրս չունենք՝ թույլ տալու համար, որ այդ ՛՛Մշակույթը՛՛ շարունակի ապականել մեր երիտասարդությանը, որ այն սողոսկի բանակ ու դառնա թելադրող ուժ, որ այն լինի փողոցի տիրակալը, որ այն շարունակի մնալ մարդկային հարաբերություններում ճիշտն ու սխալը որոշող ամենակարևոր գործոնը…
Շատ բան կա անելու, բայց այսպիսի կտրուկ քայլեր կարող է անել միայն իր ուժերին վստահ իրավապահ համակարգը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1127445470790756&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել