Ներկայացնում ենք 6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին:

1. Հայելու առաջ լուսանկարված չափից շատ սելֆիներ են հրապարակում
Ըստ գիտնականների՝ մարդիկ, ովքեր շատ են սիրում սելֆի անել և անմիջապես հրապարակել այն, նվազագույնն անինքնավստահ են և մշտական հավանման կարիք ունեն «հավանումների» և մեկնաբանությունների տեսքով:

2. Շքեղ և թանկարժեք գնումների մասին փոստեր են ստեղծում
Այս մարդիկ կարծում են, որ իրենց կենսակերպը շատ լավն է, բայց մյուս կողմից՝ նրանց պետք է իրենց հետևորդների և ընկերների հավանումը սոցցանցերում: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ խնդիրներ ունեն ադեկվատ ինքնագնահատականի հետ կամ ինչպես հաճախ լինում է՝ ձևանում են այն, ինչ իրականում չկան:

3. Իրենց ընթերցողներին խնդրում են. «հավանեք կամ մեկնաբանեք, այդ դեպքում ես…»
Մարդիկ, ովքեր նման խնդրանքներ են գրում, ցուցաբերում են անհասության բարձր մակարդակ և մանկական պահվածք: Նրանք հաճախ դժվարություններ են ունենում իրական կյանքում հաղորդակցության հետ կապված և փորձում են դա փոխհատուցել համացանցում փոստերի միջոցով: Նրանք կարծում են, որ դա իրենց կօգնի:

4. Հրապարակում են ամենի լուսանկարները, ինչ ուտում են
Սրա պատճառը հասկանալը դժվար է: Սակայն կան շատ մարդիկ, ովքեր դա անում են և ոչ միայն Instagram-ում:

5. Հրապարակում են քողարկված մեղադրանքներ
Այդ մարդիկ չափից շատ մտահոգված են՝ իրենց մասին ինչ են մածում ուրիշները: Կոնկրետ մարդու ուղղված քողարկված մեղադրանքներ հրապարակելով՝ նրանք նպատակ ունեն հնարավորինս շատ մարդու ուշադրություն գրավել:

6. Իրենց լուսանկարում են սպորտդահլիճում
Ոմանք գուցե իսկապես արդյունք ունեն, որով կարելի է պարծենալ: Այդպիսի փոստերը նաև կարող են մոտիվացիա լինել սպորտդահլիճ գնալու համար: Բայց ենթագիտակցական մակարդակում դա նույնպես իր վրա ուշադրություն գրավելու միջոց է, որի հիմքում հիացմունքի պահանջմունքն է: Դա ցածր ինքնագնահատականի նշաններից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել