Ներկայացնում ենք 7 խորհուրդ ավտոմեխանիկներից, որոնք կօգնեն երկարացնել ձեր ավտոմեքենայի կյանքը:
1. Ավտոմեքենան ճիշտ միացրեք
Երբեք նախ մի միացրեք նստատեղի տաքացուցիչը, ռադիոն և այլ էլեկտրական սարքերը: Նախ շարժիչը գոծի գցեք:
2. Ոչ օդորակիչին ձմռանը
Օդորակիչը գոնե 2 շաբաթը մեկ միացնելու կարիք ունի, բայց միայն դրսում դրական ջերմաստիճանի դեպքում: Ցուրտը կարող է այն շարքից հանել:
3. Պահպանում ենք խտացնողները և ռետինները
Ուժով չբացեք սառած դուռը կամ բենզոբակը: Ռետինները կարող են կտրվել: Ավելի լավ է՝ լվալուց հետո օգտագոծեք սիլիկոնե քսուք խտացնողների համար և տաք (ոչ եռացած) ջուր:
4. Սրահի լրացուցիչ տաքացուցիչ
Իմաստն այն է, որ հենց միացնում եք շարժիչը, սրահ է հասնում տաք օդ, արագանում է շարժիչի տաքացումը մինչև աշխատանքային մակարդակ, հետո ջեռուցումն անջատում են:
5. Ոչ մի ջուր սառեցման համակարգում
Ջուրը կարող է նստվածք առաջացնել, սառեցման համակարգի մետաղական մասերի ժանգոտում: Ջուրը կեռա, ռադիատորը կարող է վնասվել: Ջրի փոխարեն անտիֆրիզ օգտագործեք:
6. Շարժիչն անմիջապես չխլացնել
Նախքան շարժիչը խլացնելը՝ խորհուրդ է տրվում գոնե մեկ րոպե այն հենց այնպես պտտել:
7. Թող ֆորսաժ լինի
Քաղաքում շարժիչը մեծապես տաքացնել գրեթե հնարավոր չէ, իսկ դրա մեջ խոնավություն է կուտակվում, որը կարող է առաջացնել այդ թվում՝ շարժիչի մասերի ժանգոտում: Խորհուրդ է տրվում մայրուղի հասնել և մեծ արագությամբ ընթանալ, որպեսզի շարժիչը կարողանա չորանալ: