Շվեյցարիայում անցկացվում է «Սառը վարդագույն» նախագծի փորձարկումն ու ստուգումը: Դրա նպատակը փորձելն է ագրեսիվ բանտարկյալներին հանգստացնել՝ բանտախցերի պատերը վարդագույն ներկելով:

Շվեյցարիայում երեսուն բանտախուց արդեն իսկ ներկվել են վարդագույն: Ըստ մասնագետների՝ այս մտահաղացումը դրական արդյունքներ կունենա բանտերում: Հոգեբան Դանիելա Շպետը կարծում է, որ հավանական արդյունքները հուսադրող են:

«Կատաղության և բարկության մակարդակը կարող է իջնել արդեն իսկ 15 րոպեից, սակայն մենք որպես կանոն բանտարկյալներին վարդագույն բանտախցերում տեղավորում ենք երկու ժամով», - ասում է նա:

Փորձարկումն անցկացվում է նաև ոստիկանական մի շարք բաժանմունքներում: Բիեն քաղաքում, օրինակ, ագրեսիվ ալկոհոլամոլներին արդեն տեղավորում են վարդագույն պատեր և առաստաղ ունեցող խցերում: Քաղաքային վարչություն այդպիսի 4 խուց կա:

«Վարդագույնը, թվում է, իսկապես աշխատում է: Վարդագույն խցերում տեղավորված բանտարկյալները հանգստանում և քնում են ավելի արագ, քան մյուսները», - ասում է Բիենի ոստիկանության ներկայացուցիչը:

Իհարկե, հանգստանալու և թուլանալու համրա նման գույներ օգտագործելու միտքը նոր չէ: Նախկինում հոգեբանների կողմից անցկացված փորձերը ևս դրական արդյունքներ են տվել:

Ի դեպ, Այովային համալսարանի մարզադաշտի հյուրերի համար նախատեսված հանդերձարանը, որտեղ խաղում է Iowa Hawkeyes թիմը, մարզչի հրահանգով վարդագույն է ներկվել: Հեյդեն Ֆլայը կարծում է, որ վարդագույնն իր թիմի հակառակորդներին թուլացնում է և վերջիններս ավելի պասիվ են խաղում:

Չնայած քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների դրական տրամադրությանը՝ վարդագույն խցերում պահվող բանտարկյալները այլ կերպ են մտածում: Նրանք ասում են, որ այնպիսի խցերում, որոնք փոքրիկ աղջիկների համար նախատեսված ննջասենյակներ են հիշեցնում, մնալը նվաստացուցիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել