Չինաստանի բնակիչը մոտ 30 տարի ապրել է գլխուղեղի ճիճվով և տառապել առողջական խնդիրներից, մինչև ՄՌՏ հետազոտություն անցնելը, հաղորդում է AsiaOne-ն:

Ինչպես նշվում է, տղամարդու առղջական վիճակը տարեցտարի վատթարանում էր: Սկզբում նա գլխացավ ուներ, հետո տեղի ունեցավ էպիլեպսիայի առաջին նոպան, և նա կորցրեց գիտակցությունը: Բժշկական հաստատություններ այցելությունները ոչ մի օգուտ չէին տալիս: Միայն ՄՌՏ հետազոտությունից է պարզ դարձել, որ նրա գլխում որդ կա:

Պարբերականի տեղեկատվության համաձայն, տղամարդուն վիրահատել են և մակաբույծը հեռացրել: Մասնագետների կարծիքով, որդը կարող էր ուղեղի մեջ մտնել աղբյուրի ջուր օգտագործելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել