Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելեց Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին Ջերմուկի բնակիչները՝ «Ամուլսարը հանք չի դառնա» վանկարկումներով: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպելու է բնակիչնդրի հետ, այցելելու է հանգստյան տներ ու բնակարաններ: Հրապարակում հավաքված քաղաքացիներն ասացին, որ իրենք այստեղ են, տներում մարդ չկա: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն այցելեց հյուրանոց, բնակարաններ ու վերադարձավ հրապարակ:

«Կա «էլարդի» գրած մեկաբանություն և ձեր կարծիքը: Քանի որ բանավեճ է առաջացել, ես որոշել եմ, որ «էլարդի» փորձագիտական խմբի հետ ունենալ սկայփ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու եմ՝ ժողովուրդ ջան, Հայաստանում մեծ բանավեճ է ստեղծվել, թե դուք ինչ եզրակացություն եք գրել, հիմա ասեք, ինչ եք գրել: Դա կթարգմանվի ու կտեսագրվի, ձևակերպեք հարցեր, որոնց պատասխանն ուզում եք:Այնուամենայնիվ,իմ դիրքորոշումը մեկն է, եթե պարզվի, որ մեր օդն ու ջուրը, խոտը կեղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել, բայց դեռ մի ծափահարեք: Եթե պարզվի, որ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ «կռիշ» է երևում, դա այլ իրավիճակ է և պետք է քննարկվի»,-հրապարակում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գնդեվազցիները սպասում էին Փաշինյանին, սակյան հրապարակից նկատեցին, որ Փաշինյանի ուղղաթիռը օդանավակայանից թռավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել