Նախորդ դարասկզբին Ադամ Ռայների անունը շատերն էին լսել, քանի որ նա իր օրինակով լուսավորել էր բոլոր գիտնականներին։ Բանն այն է, որ Ադամը ծնվել էր գաճաճ և այդ վիճակում մնացել կյանքի կեսը, ապա կտրուկ ու անսպասելիորեն հսկայական չափերի էր հասել։

1899 թ. ավստրիական Հրաց քաղաքում ծնվեց տղա, ոին անվանեցին Ադամ։ Ադամը գաճաճ էր՝ չնայած այն բանին, որ նրա ծնողներն ու եղբայրը միջին հասակ ունեին՝ 165-175 սմ։

Նրա մանկության մասին քիչ բան է հայտնի։ Բժիշկները սկսեցին հետաքրքրվել Ադամի կյանքով միայն այն ժամանակ, երբ լրացավ վերջինիս 15 տարին և նրն հավաքագրման տարան։ Այդ ժամանակ սկսվեց Առաջին աշխարհամարտը և նա շատ էր ցանկանում ծառայել բանակում։ Սակայն նրան կտրականապես մերժեցին, քանի որ երիտասարդը ցածրահասակ ու թույլ էր. նրա հասակը չէր անցնում 123 սմ-ից։ Տղան փորձեց զինվոր դառնալ հաջորդ տարի, սակայն նրան կրկին մերժեցին։

18 տարեկանում Ռայների հասակը 138 սմ էր։ Չնայած նրա գաճաճությանը՝ բժիշկները նկատել էին, որ տղան արտասովոր մեծ ձեռքեր, ոտքեր ու կրծքեր ունի։ Այսպես, այդ տարիքում Ադամը կրում էր 53 համարի կոշիկ։

Հաջորդ երեք տարիներին տղամարդու մարմինը դանդաղ էր աճում՝ ի տարբերություն ոտքերի։ Այդ ժամանակ Ադամը բժկական տեսնակյունից շարունակում էր գաճաճ մնալ։ Սակայն 21 տարեկան դառնալուց հետո եղավ այն, ինչի մասին սկսեցին խոսել աշխարհի բոլոր բժիշկները. տղայի մարմինը կտրուկ աճեց, և 10 տարում նա 146 սմ-ից հասավ 213 սմ-ի։ Ադամի հասակն այնքան աճեց, որ 26 տարեկանում նրա մոտ ողնաշարի կորություն նկատվեց, որը տարեցտարի բարդանում էր։

Դժբախտ Ռայները չէր կարողանում մարսել սնունդը և ազատ շարժվել։ Բացի դրանից, կուրացավ Ադամի աջ աչքը, իսկ ձախը սկսեց վատ տեսնել։ Վատթարացավ լսողությունը, այնուհետև ձախ ականջն ամբողջովին խլացավ։

Բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ Ադամը հիպոֆիզի վրա ուռուցք ունի, որն էլ աճի հորմոններ էր արտադրում։ Բժիշկներն ախտորոշեցին ակրոմեգալիա։ Այս հիվանդության հիմնական ախտանիշները ձեռքների ու ոտքերի մեծացումն է, արտահայտիչ ծնոտն ու ճակատը, լայն ատամները։ Ռայներն այս բոլորն ուներ։

1930 թ., երբ Ադամը 31 տարեկան էր, երկու բժիշկ որոշեցին հեռացնել ուռուցքը։ Նրանք գիտեին, որ հաջողության հավանականությունը ցածր է, քանի որ ուռուցքն աճել է ավելի քան 10 տարի։ Ռայների վիրահատությունից մի քանի տարի անց Ռայներին կրկին չափեցին։ Պարզվեց, որ հասակը չի փոխվել, սակայն ողնաշարի կորությունն ավելի արտահայտիչ էր դարձել։ Դա նշանակում էր, որ տղամարդը շարունակում էր աճել, սակայն ավելի դանդաղ։

Հսկայի առողջությունը շարունակում էր վատթարանար։ Ողնաշարի կորությունը նրան կյանքի մյուս մասը անկողնուն գամեց։ Վերջիվերջո նրան ծերանոց տեղափոխեցին։

Ռայները մահացավ 1950 թ. 51 տարեկան հասակում։ Նրա հասակը մահվան ժամանակ 234 սմ էր։ Մահվանից հետո Ադամը զմռսվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել