
- ...Վիրավորվելու հատկությունը կախման մեջ է ինտելեկտից, իր նկատմամբ ունեցած վստահության զգացումից: «Շան որդի» խոսքը կարող է վիրավորել միայն նրան, ով վստահ չէ իր մոր վրա:
- Եթե հոգեկան աշխարհը ենթակա է այն օրենքներին, ինչին ենթակա է իրերի աշխարհը, ուրեմն այս հարաբերական տիեզերքում ամեն բան հարաբերական է. բարոյականությունը, վարքի նորմերը, մեղսագործության հասկացողությունը:
- Մարդն ուղղակի խորհուրդ կամ արդարացում է որոնում իր էության խորքում, որն անհասանելի է կասկածների ու երկմտանքի համար:
- Կարողացի՛ր միայն լարված, տագնապալի շնչասպառ սպասումների մեջ պահել մարդկանց և նրանք ինչի ասես կհավատան:
- Ում հեշտությամբ ես ստանում, միշտ էլ էժանագին է լինում:
- Դուք խորհուրդները հաշվի եք առնում այն դեպքում միայն, երբ համընկնում են ձեր իսկ մտադրություններին:
- Գլուխդ մի բան է մտնում, հետո էլ վարժվում ես այդ մտքին և թվում է, թե այլ կերպ լինել չի կարող:
- Ապրել նշանակում է սովորել:
- Երբ որևէ իրադրություն, որևէ խնդիր դառնում է չափազանց դժվարին ու անլուծելի, մարդուն փրկարար հնարավորություն է տրված չմտածել այդ մասին:
- Կանայք հեշտությամբ են հաշտվում դժվախտության հետ, եթե այդ դժբախտությունը բաժին է ընկնում ուրիշ կանանց:
- «Մնաս բարով»-ը խիստ է ու անվերադարձ, այդ բառերում հնչում են անցյալի ու ապագայի միջև գոյություն ունեցող բարալիկ կապը կտրելու համար բավականաչափ սուր ատամների ղժրտոցը:
- Միայն քաջերը չեն, որ զոհվում են ճակատամարտի ժամանակ, բայց ամենից հաճախ զոհվում են քաջեըը...
Նյութի աղբյուր՝ http://laz-arev-a.livejournal.com/108653.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել