Չինական Sinogene Biotechnology ընկերությունը սկսել է կատուների կլոնավորման ծառայություն մատուցել։ Առաջին ստացված կլոնը Սխտոր մականունով փոքրիկ կատուն է եղել, որը ծնվել է հուլիսի 21-ին։

Սխտորը բրիտանական կարճամորթի կատվի կլոն է, որը մահացել է միզասեռական համակարգի հիվանդության պատճառով։ Կատվի տերերը որոշել են, որ նոր տնային կենդանին պետք է իրենց սիրելի կատվի իրական կրկնօրինակը լինի։ Սխտորը, իսկապես, չափազանց նման է այն կատվին, որից վերցրել են գենետիկական սկզբնանյութը։ Սակայն բնավորություննեով կենդանիները լիովին տարբեր են ստացել։ Ըստ գիտնականների՝ կլոնի կյանքի տևողությունը կլինի նույնքան, ինչքան սովորական կատուներինը։

Առաջին կատվին կլոնավորած ընկերության ներկայացուցիչներն իրենց հույսը դրել են առևտրային շահույթի վրա։ Ըստ նախնական տվյալների՝ սիրելի ընտանի կենդանու կլոնավորման ծառայությունն այսուհետ կարժենա մոտ 35 հազար դոլար։ Պատվերներ ընկերությունն արդեն ընդունել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել