Ի՞նչ դեռ չի ասվել Ամուլսարի մասին‼️
1. Ամուլսարը այն կետն էր, որին սպասում էին օրվա իշխանության համակիրները, որպեսզի արտահայտեին իրենց ճշմարիտ տրամադրությունները:
Կարծես մի ստվար զանգված սպասում էր իշխանությունից որևէ բացասական բանի, որ ձեռքերը լվանար, իր իսկ արած ընտրությունից:
Այս նույն հատվածը բնութագրով շատ տարբեր է ու չի տեղավորվում միայն 800000 ի մեջ և օր առաջ զգալով, որ երկրում տրամադրություններ են փոխվում սկսեց կամաց կամաց ման գալ նոր երկրպագելիք:
Նորին սպասում են նույն սպասումով՜չաշխատել վայելել ու ոմանց աղմկոտ հրաժարականները կամ տրամադրությունները գովելի չեն ու բացի ցուցադրական ժեստից, ոչ մի հանրային արժեք չեն ներկայացնում:
Հասարակությունը լավ կլինի ճանաչի ու խոսի այս մարդկանց մասին, ովքեր ակնհայտ ճամբար են փնտրում, իսկ նմաները բարոյապես դավաճան են և չունեն որևէ սկզբունք բացի ձևից:
2. Լուռ է երկրի Նախագահը:
Որպես Նախագահ լուռ չլինելը հանրային պահանջ է, բայց ինքը լոււռ է ու վերջ:
Լուռ է քանի որ Լիդանը ածանցվում է որպես բրիտանական ընկերություն, որտեղ մասնաբաժին ունի իր ընկերը կամ ընկերները,բայց տպավորություն կա, որ դարի գործարքի տրամաբանության մեջ, մենք դեռ իրեն լսելու ենք ու ինքը դերակատարություն կունենա ՝երբ ՀՀ կառավարությանը Լիդիանը դատի կտա:
3 Չի խոսվում թե ինչու է հանքը կամ սարը էժան վաճառվել ու էս ամենի մեջ չի խոսվում մեկ տարի բլոկ պոստ պահածների վրա կատարված ծախսերի մասին:
Իրականում նախորդ իշխանությունների տեսակետը թե Լիդանը նոր հանքարդյունաբերության չափանիշ է առաջարկում ու մնացած հանքները ստիպված հավելյալ ծախսեր կանեն ... անտեղի չէ ու կռիվը Ամուլսարի համար չունի մասնակիցների հայտարարարած հետաքրքրությունը:
Из маленьких лоскутков правды шьется большая лож!
էլ չենք խոսում 266000 դոլլար ստացածների մասին, որոնք էսօր դեմ են ...
4. Ամուլսարը ճակատամարտ է ու սկսված ոչ 2018 ապրիլին և էստեղ հաղթեղ, չհաղթող լինել չի կարող ու անգամ բարոյական, քաղաքական հաղթանակներ չեն լինելու:Լինելու է բախում ,որի հարահրւմը 1 կամ 2 տարեկան չէ:
5. Ամբողջ խնդիրը նրանում է,որ փնտրվում է Ամուլսարի նոր գնորդ որը կտա + 700000000 դոլլար, բայց ըստեղ է ասած շունը շապիկ է հագել, կատուն վարտիք ու ներդրողի գնալու դեպքում ըստ ժանրի կանոների նոր ներդրող չի գալիս, բայց ..... ոչ Հայաստանում:
Խնդիրը սոցիալական պատասխանատվության social impect ի ավելի բարձր նշաձողն է միայն բայց սա էլ հարթ կարգավորվող հարց չէ, քանի որ ՀՀ ում կան բազմաթիվ հանքեր ու եթե անգամ կորպորատիվ պատասխանատվություն իրականացնում են , սոցիալական ցածր ակտիվ ունեն էլ չխոսանք բարի համբավի փաթեթից:
6. Որևէ մեկը չի երևակայում թե ո՞վ է ուզում որ հանքը գործարկվի ով չէ: