Ամեն հարաբերություն տարբեր է և ունիկալ, որովհետև մենք ինքներս էլ տարբեր ենք միմյանցից, բայց կան որոշ օրինաչափություններ բոլոր հարաբերությունների համար։ Սիրո, վստահության ու հարգանքի նման բաներն ունիվերսալ են ու ցանկացած լավ հարաբերության բանալին են հանդիսանում։ Եթե ուզում եք ստուգել՝ որքանով են ամուր ձեր հարաբերությունները, տեսեք՝ այս կետերը ծանո՞թ են ձեզ, թե՞ ոչ։

1. Դուք ունեք համատեղ օրակարգ

Համատեղ օրակարգը կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ երկուսդ էլ հետաքրքրված եք նույն բաներն անելով ու գնահատում եք միմյանց ժամանակն ու ընկերակցությունը։ Այս օրակարգը կարող է լինել ամեն չորեքշաբթի մի համեղ բան միասին ուտելը կամ ամեն շաբաթ ֆիլմ դիտելը և այլն։

2. Ձեր կյանքերը միահյուսված են

Երբ դուք լուրջ հարաբերությունների մեջ եք, դուք իսկապես դառնում եք մեկ ընտանիք։ Սա նշանակում է՝ լսում եք միմյանց խնդիրները, գիտեք մեկդ մյուսի ընկերներին, անհանգստանում եք մեկդ մյուսի ընտանիքների համար և այդպես շարունակ։

3. Ավելի շատ ուրախություն, քան վեճեր

Եթե ունենում եք 5 լավ և 1 վատ օր (այն օրը, երբ վիճում եք) կամ 5 ուրախ պահեր և մեկ վեճ, պարզապես հիանալի է։

4. Ձեր վեճերն արդարացի են

Դուք չեք փորձում դիտմամբ վիրավորել, նեղացնել միմյանց։ Դուք վիճում եք նրբանկատորեն, ունենում արդարացի վեճեր։

5. Կարևոր չէ՝ ով է ճիշտ

Երբ դուք բանավիճում կամ կռվում եք, կարևոր չէ՝ ով է ճիշտ, ով հաղթող դուրս կգա։ Դուք պարզապես փորձում եք գալ ընդհանուր հայտարարի, լուծել խնդիրը։ Լսում եք միմյանց, փորձում հասկանալ մեկդ մյուսի տեսակետներն ու գնալ փոխզիջումների։

6. Ձեզ լավ եք զգում միմյանց ընկերակցությամբ

Մենք բոլորս ունենք որոշ թուլություններ կամ կոմպլեքսներ, բայց եթե լիովին լավ ու ազատ եք զգում ձեր զուգընկերոջ հետ՝ մոռանալով այդ խնդիրների մասին, ուրեմն՝ դրանք իսկապես ամուր հարաբերություններ են։

7. Դուք «կանգնած եք միմյանց մեջքին»

Եթե ձեր հարաբերություններն իսկապես ամուր են, դուք միշտ պատրաստ կլինեք աջակցել ձեր զուգընկերոջը, խոսել նրա անունից։ Եթե նույնիսկ այդ պահին դուք կռված եք, միևնույն է, կպաշտպանեք ձեր զուգընկերոջը, եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել։

8. Միմյանց ժամանակ տալը ձեզ համար չէ

Երբ մարդիկ միմյանց ժամանակ են տալիս, նրանք չեն ուզում խոսել կամ լսել այն մարդուն, ում հետ կոնֆլիկտի մեջ են, նրանք անհանգստացած չեն խնդիրը լուծելով։ Եթե դուք սրա փոխարեն որոշում եք արտահայտվել, միասին լուծումներ գտնել, դա լավ նշան է։

9. Դուք կարող եք կանխատեսել միմյանց գործողություններն ու արձագանքը

Շատ մարդիկ կարծում են՝ վատ է, երբ դու դառնում ես այնպիսին, որ հնարավոր է լինում կանխատեսել քո գործողությունները կամ արձագանքը որևէ բանին։ Նրանք կարծում են՝ սա նշանակում է, որ մարդը ձանձրալի է, բայց երկարաժամկետ հարաբերություններում կարողանալը կանխատեսել միմյանց, նշանակում է՝ դուք լավ եք ճանաչում ձեր զուգընկերոջը և հասկանում եք նրա պահանջմունքները նույնիսկ նրանից առաջ։

10. Ապագայի ծրագրեր

Եթե դուք միասին ապագայի ծրագրեր եք կազմում, դա շատ բան է նշանակում։ Նույնիսկ եթե վիճում եք, բայց դրանից հետո դեռ խոսում միասին ապրելու ցանկության կամ այլ երկիր մեկնելու կամ մի քանի ամիս ուղևորության գնալու ցանկության մասին, սա նշանակում է՝ նույնիսկ վեճերը ոչինչ չեն փոխում ձեր մեջ, դուք վստահ եք ձեր ընտրության հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել