Հանրաքվե պետք չի, Նիկոլն ասել ա, որ մեր երկրում որոշումներ կայացնում են երկրի տեր հանդիսացող 3 միլիոն վարչապետները և հիմա հեքիաթներ պատմել պետք չի, կրուտիտներ ու դեմագոգիաներ պետք չեն, ամեն բան շատ պարզ է, եթե ժողովուրդն ուզում ա Ամուլսարը չշահագործվի , ուրեմն Նիկոլը պետքա խելոք կատարի երկրի տեր ժողովրդի պահանջը, կամ էլ հայտարարի, որ խաբելա ժողովրդին և ինքը պետությունը կառավարում ա ոչ թե ժողովրդի կարծիքը հաշվի առնելով, այլ՝ սահմանադրությամբ իրեն վերապահված վարչապետի լիազորություններով, իսկ եթե Նիկոլն ընդունեց, որ սահմանադրությամբ ա կառավարում Հայաստանը, ապա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի մայր օրենքը բռնաբարելու ու սահմանադրական կարգը տապալելու համար․․․
Մի խոսքով, Նիկոլը կամ ընտրում ա սահմանադրությունը և ենթարկվում քրեական պատասխանատվության, կամ ենթարկվում ա ժողովրդի կարծիքին, ու Ամուլսարը չի շահագործվում, սա է իրականությունը ․․․․
Ի դեպ՝ եթե ժողովուրդն իսկապես դեմ ա Ամուլսարի շահագործմանը, պետք ա դուրս գա փողոց ու ցույց տա իր դիրքորոշումը, որ Նիկոլը չկարողանա հիմա էլ Ամուլսարի հարցում մանիպուլացնել ժողովրդի կարծիքը․․․
Խառն ենք, շատ խառը․․․