Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Օգոստոսի 22-ին այս մասին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:

Այդ կարգավորման նպատակն է սահմանափակել «դեմքերի ճանաչման տեխնոլոգայի ոչ ընտրողական օգտագործումն» ընկերությունների և պետական մարմինների կողմից, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը: Եվրոպացի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի «իմանալու, թե երբ են օգտագործվում իրենց տվյալները»՝ Եվրամիության կողմից արհեստական ինտելեկտի կարգավորման կանոնների վճռական վերանայման կապարակցությամբ:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան օրինականացնելու՝ Բրյուսելի պլաններն Էթիկական օրենքների ընդունման՝ Միության ծրագրի մի մասն են, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտը: Նախագծի, որը գտնվում է մշակման վաղ փուլում, հեղինակները ձգտում են «ամրապանդել հասարակայնության վստահությունը» դեմքերի ճանաչման համակարգերի նկատմամբ, հավելել է պաշտոնյաներից մեկը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն ընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավար, հայտարարել է, որ այդ պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում ինքը կներկայացնի օրենք, որը կապահովի «եվրոպական համաձայնեցված մոտեցումն արհեստական ինտելեկտի օգտագործման մարդկային և Էթիկական ասպեկտների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել