Նրանից հեռու
Away From Her
Դերերում՝ Ջուլի Կրիստի, Գորդոն Պինսենտ, Սթեյսի Լե Բյորգ, Օլիմպիա Դուկակիս
Տարեթիվ - 2006
Երկիր – Կանադա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
Կարգախոս - «Երբեք ուշ չէ դառնալ այն, ինչ կարող էիր»
Ռեժիսոր –Սարա Պոլլի
Սցենարիստ – Սարա Պոլլի, Էլիս Մանրո
Կոմպոզիտոր – Ջոնաթան Գոլդսմիթ
Ժանր – դրամա
Բյուջե - CAD 4 000 000
MPAA ռեյթինգ – 13+
Տևողություն – 110 րոպե
Ֆիոնան և Գրանտն ավելի քան 40 տարի է ամուսնացած են: Այժմ, երբ իրենց կյանքն արդեն մայրամուտ է ապրում, նրանք ստիպված են ընդունել. Ֆիոնայի «մոռացկոտությունն» իրականում Ալցգեյմերի հիվանդության նախանշաններից է, և կինը պետք է բուժվի:
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրանց երկարատև բաժանում է սպասվում: Կլինիկայի կանոնի համաձայն առաջին ամսվա ընթացքում այցելություններն արգելվում են, որպեսզի հիվանդն ավելի հեշտ հարմարվի նոր պայմաններին: Երբ Գրանտը վերջապես այցելում է Ֆիոնային, նա սարսափով տեսնում է, որ կինը ոչ միայն մոռացել է իրեն, այլև իր սիրտն է նվիրել այլ տղամարդու:
Ֆիլմը 2008 թվականին Ոսկե գլոբուսի է արժանացել կնոջ լավագույն դերակատարման համար:
Ֆիլմի սաունդթրեքը՝
Կադրեր ֆիլմից՝










Ֆիլմն օնլայն կարող եք դիտել այստեղ:



