Քեյլին Բոուեն Ռայթը Տեխասից մեղադրվում է սեփական որդուն անտեղի բժշկական հետազոտությունների ու միջամտությունների ներկայացնելու մեջ, այդ թվում՝ նրան 320 անգամ հիվանդանոց տանելու։ Նա իրեն մեղավոր է ճանաչել երեխային անզգուշորեն վնասվածքներ հասցնելու մեջ։

Այժմ 35-ամյա կնոջը սպառնում է 20 տարի ազատազրկում։

Երեխաների պաշտպանության ծառայությունը կնոջից երեխային խլել է 2017 թ.՝ այն բանից հետո, երբ Դալասի հիվանդանոցը նրանց զգուշացրեց, որ մայրն իր երեխայի համրա հիվանդություններ է հորինում։ Տղան հետազոտվել է Դալասի և Հյուսթոնի հիվանդանոցներում և մանկաբուժական կենտրոններում առնվազն 323 անգամ, և 2009-2016 թ.. 13 վիրահատություն է տարել։

Ըստ կնոջ խոսքերի՝ երեխան տառապել է գենետիկ հիվանդություններով, քաղցկեղով և այլ հիվանդություններով։ Բացի դրանից, մայրը համացանցում դրամահավաք է կազմակերպել տղայի բուժման համար։

Տղայի հայրը՝ Ռայան Քրոուֆորդը, վաղուց փորձել է իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրին, սակայն նրան ոչ ոք չի լսել։ «Ես երջանիկ եմ, որ վերջապե սնա խոստովանեց իր մեղքը։ Վերջիվերջո սուտը պետք է բացահայտվեր։ Այժմ ժամանակն է առաջ շարժվելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել