Ջին և Փոլ Բրիգսները՝ ԱՄՆ Արևմտյան Վիրգինիա նահանգից մի զույգ, կանոնակարգված կենսակերպ է պարտավոր վարել, քանի որ ունի 38 երեխա, որոնցից 32-ը որդեգրված են, իսկ 25-ը մինչ օրս ապրում են իրենց հետ։

Հստակ որոշված ժամերի երեխաները սովորում են, խաղում և պառկում՝ քնելու։ Նրանք հերթափոխով մաքրություն են կատարում, բոսնում շան հետ, օգնում ճաշ պատրաստել։

Ծնողների և երեխազների համար սա միակ եղանակն է կարգուկանոն պահպանելու։ 62-ամյա Ջինն ասում է.

«Այս համակարգը հեշտացնում է երեխաների դաստիարակության գործընթացը։ Ես ինքս շատ կազմակերպված եմ, իսկ մեծ ընտանիքւոմ առանց կազմակերպվածության անհնար է գոյատևել։ Բոլոր երեխաները հասկանում են դա՝ ապրելով մեր ընտանիքում։ Նրանք գիտեն, որ դա պարտադիր պայման է, հակառակ դեպքում տանը քաոս կտիրի»։

Ջինն ու իր 64-ամյա ամուսինը՝ Փոլը, գոհ են իրենց կյանքից։ Նրանք չէին սպասում, որ իրենց ընտանքին այդքան կմեծանա, սակայն այժմ էլ հակառակը չեն կարողանում պատկերացնել։ Նրանք հասկանում են, որ իրենց կյանքն առանց Գանայից, Մեքսիկայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Բուլղարիայից որդեգրված երեխաների այլ կլիներ։

«Մենք մեր երեխաներից շատերին ապրելու հնարավորություն ենք նվիրել, հակառակ դեպքում նրանք կմահանային», - ասում է Ջինը։

Երեխաները դպրոց չեն հաճախում։ Ջինն ինքն է նրանց հետ զբաղվում տանը։

Բրիգս ամուսինները ամուսնացել են 1976 թ.։ Նրանք երեք կենսաբանական երեխա ունեն, իսկ առաջին երեխային՝ 2-ամյա Աբրահամին Մեքսիկայից, որդեգրել են 1985-ին։

Բրիգսերի ընտանիքում շատ են հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ Ջինն իր կարիերայի սկզբում բուժքույր է եղել և շատ է սիրում խնամել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Շատ երեխաներ հայտնվել են իր մոտ այն ժամանակ, երբ որդեգրման գործակալությունը նրան է դիմել պարզապես բժշկական խորհրդատվության համար։

«Մենք սրտի վիրահատություններ, լուրջ օրթոպեդիկ վիրահատություններ ենք ունեցել, որտեղ ֆիզիոթերապիայի պատասխանատուն ես էի, քանի որ այլ ռեսուրսներ չունեինք։ Հնարավոր է՝ հենց դա է պատճառը, որ մենք այսքան երեխա ունենք. գործակալությունն ինձ երեխաների էր ուղարկում՝ ստուգման, իսկ ես որոշում էի որդեգրել նրան», - պատմում է Ջինը։

29-ամյա Ժոզեֆը որդեգրվել է Ուկրաինայից, երբ15 տարեկան էր։ Նա ծնվել է նապաստակի ատամով, և կենսաբանական ծնողները հրաժարվել են նրանից։

«Երբ դու ընտանիք ունես, ամեն ինչ այլ է։ Դու գիտես, որ քեզ սիրում են, որ քո մասին հոգ են տանում, հանգստացնում են, կերակրում են։ Մանկատանն ամեն ինչ հակառակն էր։ Յուրաքանչյուրը պատասպանատու էր իր համար», - ասում է Ժոզեֆը։

Ջինը տանը զբաղվում է երեխաների դաստիաակությամբ և կրթությամբ, իսկ Փոլն աշխատում է ՏՏ ոլորտում, սակայն ճաշին՝ 17։30, միշտ տուն է վերադառնում։ Նա ասում է, որ աշխատավայրում յուրաքանչյուր երեխայի համար $10,000 պարգևավճար են տալիս։ Սակայն յուրաքանչյուր շաբաթ սննդի վրա նրանք ծախսում են $1100։ Նրանք հազվադեպ են հանգստանում և գնում ռեստորաններ, սակայն չեն բողոքում. նրանք երջանիկ են միասին։

«Հրաշալի է, երբ շատ եղբայրներ ու քույրեր ունես, քանի որ միշտ կարող ես ինչ-որ մեկի հետ խաղալ և չձանձրանալ», - ասում է 12-ամյա Իսայան, ում որդեգրել են Գանայից։

Երեխաները շատ շնորհակալ են իրենց որդեգրած ծնողներից։

«Եթե ես մնայի Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ կմահանայի, քանի որ 12 ընտանիք հրաժարվել է ինձանից՝ իմ պոլիոպիելիտի պատճառով։ Ես գիտեմ, որ Աստված է այս մարդկանց ինձ ուղարկել, և նրանք ինձ շատ են օգնել։ Նրանք հիանալի մարդիկ են», - ասում է 17-ամյա Միան։

Ջինն ու Փոլը հուսով են, որ իրենց երեխաների համար լիարժեք կյանք կկարողանան ապահովել։

«Որոշներն ասում են. «Ինչպե՞ս է հնարավոր այդքան երեխայի սիրել։ Որտեղի՞ց եք նրանց համար ժամանակ գտնում»։ Սակայն չէ՞ որ այն ամենը, ինչը մենք կարողանում ենք ամեն դեպքում նրանց տալ, ավելի լավ է, քանի չունենալը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոփոխվում նրանց կյանքը։ Մենք նրանց կերակրում ենք, մինչդեռ առաջ նրանք քաղցած էին։ Մենք նրանց բուժում ենք, մինչդեռ առաջ նրանք հիվանդ էին։ Իսկ գլխավորն այն է, որ մենք նրանց սիրում ենք։ Եվ նրանք դրա մասին գիտեն, ես չեմ կասկածում», - ասում է Ջինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել