Armsport.am-ը գրում է․
«Ինտերը» և «Նապոլին» համաձայնության են հասել Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով Corriere dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբը 65 միլիոն եվրո է պատրաստ առաջարկել արգենտինացի հարձակվողի համար։ Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է տրանսֆերային այս սագայում։ Բանն այն է, որ Իկարդին դեռևս չի տվել իր համաձայնությունը «Նապոլի» տեղափոխվելու համար և սպասում է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին երկու իտալական ակումբներից ավելի շատ նախապատվությունը տալիս է «բիանկոներիներին»։
«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն վերցրել է Մաուրո Իկարդիի մարզաշապիկի համարը։
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/08/21/icardi/1008535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել