Armday.am-ը գրում է․
Պարզվում է, որ ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը չի տիրապետում ՀՀ պետական լեզվին՝ հայոց լեզվին: Նա ֆեյսբուքում գրառում է կատարել, գովազդել է ընկերոջ՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը: Սակայն, օգտատերերը շատ դժվարությամբ են հասկանում նրա մտքերը, քանի որ նրա գրառումը լատինատառ հայերենով է:
«Ցավդ տանեմ, ընկերս: Մաքուր, անվախ, շիտակ մարդ, թող քո դեմ աշխատողները քո մարդկության կեսը ունենան: (Cavt tanem , Ngers!!! Makur, anvax, shitak mard!!!
Tox ko dem ashcatoxner@ , ko mardkutyan kes@ unenan!!!),-գրել է նա:
Ֆեյսբուքում, երբ օգտատերերը ֆիքսել են նրա գրառումը, վարչապետի խորհրդականը նշել է, որ կարեւորը բովանդակությունն է, ոչ թե ձեւը: Փաստորեն ՀՀ պետական լեզվին տիրապետելը ձեւ է:
Ի դեպ, ArmDay.am-ը վարչապետի խոհրդկաանի տվյալներից տեղեկացավ, որ նա չի տիրապետում հայոց լեզվին: Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում:
Արտակ Գասպարյանը վարչապետի խորհրդականն է հասարակական հիմունքերով: