Հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:
Նիկոլ Փաշինյան

Ինչպես միշտ առաջացան հարցեր.

Սկզբունք, հայացք, համոզմունք

Հարգելի «ժողովրդի վարչապետ», ամիսներ շարունակ լսում էինք, որ դուք Արցախի հարցում չունեք տեսլական(համոզմունք, հայացք, տեսակետ), որ ժողովուրդը ինչպես որոշի այնպես էլ կանեք: Հիմա բարձրագոչ հայտարարություններ եք անում ու դասեր տալիս:
Հարգելի «ժողովրդի վարչապետ» ամիսներ առաջ իշխանության եկաք սուտ խոստումներ տալով Ամուլսարի հետ կապված, այսօր խոսում եք սկզբունքների մասին: Բա որտե՞ղ է թաքնված ձեր սկզբունքը:

Հարգելի «ժողովրդի վարչապետ» գուցե մի պահ կա՞նգ առնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել