2019 փետրվարի 7-ից, ինչ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետն ազատվել է աշխատանքից, ես՝ Սպարտակ Առաքելյանս, զբաղեցնելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնը, կատարել եմ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նույն թվականի օգոստոսի 12-ից ընդգրկված եմ պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, ինչը նշանակում է, որ այդ օրվանից սկսած չեմ իրականացնում ծառայողական լիազորություններս: Մինչդեռ օգոստոսի 16-ին Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հայտնվել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության եզրակացություն, որտեղ իմ անուն-ազգանունը նշվել է որպես այդ վարչության պետի տեղակալի: Այս առթիվ ուզում եմ նշել, որ նախ՝ այդ վարչությունն այլևս գոյություն չունի, դրա փոխարեն գործում է Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, երկրորդ՝ ես այդ վարչությունում այս պահին որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, և իմ անունը նշված եզրակացության մեջ չէր կարող հիշատակվել: Գործ ունենք Ազգային ժողովի աշխատակազմի հերթական ապօրինության հետ:
Հ.Գ. Տեղադրում եմ նաև համապատասխան հղումները:
http://parliament.am/draft_history.php?id=10686
http://parliament.am/draft_history.php…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել