Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օլիգարխների բացակայությունը, որոնք «ղեկավարում են» երկիրը, անվանել է հանրապետության գլխավոր նվաճումը: Բելառուսի առաջնորդը համապատասխան հայտարարությունն արել է իրավապահ մարմինների աշխատանքի որակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, գրում է ԲԵԼՏԱ-ն:

«Մենք թույլ չենք տվել, որ հանցագործներն ու դրանց խմբավորումները երկիրը մասերի բաժանեն, տանիք կանգնեն այդ մասերին, որպես մակաբույծ սնվելով մեր ժողովրդի հաշվին»,- ասել է պետության ղեկավարը: Լուկաշենկոյի խոսքերով, դրան հնարավոր է եղել հասնել կառավարության կողմից վարվող քաղաքականության և իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ: Նախագահը նաև նշել է, որ բելառուսական հասարակությունը վակուումի մեջ չի ապրում և տեսնում է, թե ինչ է կատարվում այլ երկրներում:

Բելառուսի ղեկավարը շեշտել է ուժային բլոկի հետ ընթացիկ հանդիպման կարևորությունը, որն, ինչպես հավելել է Լուկաշենկոն, պետք է «դառնա պատմական», քանի որ այդտեղ ներկա են մարդիկ, որոնցից կախված են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և կայունությունը: Երկրի ղեկավարը իրավապահ մարմիններին վստահեցրել է, որ ոլորտում իրավիճակը կփոխվի դեպի լավը:

Փետրվարին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի հիմնական նվաճումը երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն է: «Եվ ես հպարտ և ուրախ եմ, որ այս ինքնիշխան երկրի առաջին նախագահն եմ: Եվ այն, որ միասին ենք ստեղծել»,- հայտարարել է նա: Նախագահը շեշտել է, որ եթե երկրում իրավիճակն ապակայունացվի, հանրապետությունը նորից «կհայտնվի մտրակի տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել