Փաշինյան Նիկոլը Ամուլսարի շուրջ այս աղմուկի ներքո, փաստորեն, խոստովանել է, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է նախկին իշխանությունների դեմ անփաստարկ մանիպուլացիայով, կեղծիք տարածելով: Ասում են, որ Նիկոլը ասել է, թե այն ժամանակ Ամուլսարի վերաբերյալ կարծիք է հայտնել` որպես շարքային քաղաքացի, իսկ այսօր իրավիճակն ուրիշ է: Ստացվում է, որ մենք գործ ենք ունեցել պոպուլիստ քաղաքացի` Փաշինյանի հետ: Այժմ էլ այդ քաղաքացին դառնալով վարչապետ չունի որևէ կադրային բազա, չի տիրապետում պետական կառավարման հմտություններին և մնացել է պոպուլիստ։ Այդպիսով, արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խաբեբա է, ով զավթել է իշխանությունը՝ ամբոխի հաշվին:
Ամբոխավարությունը երբեք լավ տեղ չի տարել, երբեք:
Հ.Գ. անդադար կրկնելու ենթակա խոսքեր ՝ Մենք կրկեսի վերածելու հայրենիք ՉՈՒՆԵՆՔ!