Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել էին Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնից հեռացնելու իշխանությունների որոշումը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Աբդուլլահ Գյուլը թեմայի վերաբերյալ հետևյալ գրառումն էր արել․ «Դեռ նոր ընտրված քաղաքապետներին այս կերպ պաշտոնից հեռացնելը ճիշտ քայլ չէր մեր ժողովրդավարության համար»։

Ահմեթ Դավութօղլուն էլ հետևյալ կերպ էր արտահայտվել․ «Կարճ ժամանակ առաջ անցկացված ընտրություններում ընտրված Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետների պաշտոնանկությունը դեմ է ժողովրդավարության ոգուն։ Ժողովրդի կամքին հավատարիմ մնալու սկզբունքը պահանջում է, որ ընտրությամբ եկածը ընտրությամբ էլ հեռանա»։

Այս քննադատությունները սվիններով են ընդունվել գործող իշխանությունների կողմից։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը պատասխանել է Գյուլին և Դավութօղլուին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել