Էս երկուսը «Լիդիան»-ի շահերից խոսող հայր և որդի ազգի դավաճաններն են: Մի կողմում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, մյուս կողմում նրա հայրը՝ Ամուլսարի հանքի կործանարար ծրագրին հավանություն տված երկրաբան Գևորգ Թորոսյանը:

Գևորգ Թորոսյանը նախկին ռեժիմի կամակատարներից է, որը կոռուպցիոն գործարքների գնալով Լիդիանի հետ համաձայնություն է տվել հայոց հողը, ջուրն ու օդը թունավորող հանքի շահագործմանը ու ժամանակին փաստաբանություն էր անում «Լիդիանի» համար՝ պնդելով, որ այդ չարաբաստիկ հանքը պետք է գործի:

Ինչպես տեսնում եք՝ պտուղը ծառից հեռու չի ընկելը: Բանից պարզվում է՝ ծխելը լրջագույն վտանգ համարող առողջապահության նախարարը որևէ վտանգ չի տեսնում, որ «Լիդիանը» 2900 մետր բարձրության վրա գտնվող լեռան վրա 350 միլիոն տոննա վտանգավոր թափոն և 10000 տոննա ցիանիդ է օգտագործվելու, թափոներն էլ լցվելուն են Սևան:

Խիղճ կամ հայրենասիրություն ունեցող մարդը չէր լռի՝ հասկանալով, որ 1 միլիգրամ ցիանիդը ինչ չարիք է բնության ու մարդկության համար, իսկ առողջապահության նախարար կոչեցյալը խնդիրներ չի տեսնում:

Պաշտոնի մեռած, երեսպաշտ դավաճաններ եք դուք, որովհետև ձեր պաշտոնները պահելու ու երկու կոպեկ փողի համար զոհասեղանին եք դնում ամբողջ հայ ժողովրդի կյանքն ու առողջությունը: Ես չեմ զարմանա, եթե պարզվի Արսեն Թորոսյանն էլ է հոր նման ստվերային գործարքների մեջ «Լիդիանի» հետ: Իսկ դա վաղ թե ուշ պարզվելու է, որովհետև էս հարցը չի կարող ու չպիտի էսպես մնա: Բոլոր մեղավորները պատասխան են տալու:

Բոլորն էն մարդիկ, ովքեր հանցավոր լռություն են պահպանում ու սեփական շահից դրդված հայոց հողն են պղծում, պատասխան են տալու՝ հայր և որդի Թորոսյանները այդ թվում:

Տականքեր, լավ հիշեք՝ Ամուլսարը հանք չի դառնալու:

#saveamulsar

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել