Հայ հայտնիներ, ովքեր չդավաճանեցին ժողովրդին ու դեմ գնացին Ամուլսարը հանք դարձնելուն
Էսօր ուզում եմ անդրադառնամ էն հայ հայտնիներին, ովքեր պատասխանատու պահին չդավաճանեցին հայ ժողովրին ու կագնեցին Ամուլսարը որպես հանք շահագործման դեմ պայքարողների կողքին։
Նրանց մեջ նաև կան մարդիկ, ովքեր մասնակցում էին նաև 2018 սպրիլյան դեպքերին։ Նրանք ժողովրդի կողքին էին ինչպես հեղափոխության, այնպես էլ երկրի համար դժվարին ժամականերում։ Ի տարբերություն շատ շատերի, ովքեր հեղափոխությունից հետո պաշտոններ ու աթոռներ ստանալով ուրացան այն նույն ժողովրդին, որը նրանց բերել էր իշխանության, այս մարդիկ մինչև վերջ մնացել են այնպիսին, ինչ միշտ էին՝ սրտացավ ու մտահոգ հասարակ ժողովրդի խնդիրներով։
Նեմրա խումբը #SaveAmulsar հեշթեգով տարածել էր իր՝ «Ինչու» տեսահոլովակը, որում բարձրաձայնվում է հանքարդյունաբերության բերած վնասների մասին։
Հայտնի ու սիրված հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս անտարբեր չի մնացել խնդրին ու ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այդ թեմայով։
Սոս Ջանիբեկյանն այն մարդկանց թվին էր դասվում, որոնց մասին խոսում էի վերևում։ Հեղափոխության առաջին օրերից մինչ հիմա նա ժողովդրի կողքին է։ Ամուլսարի խնդիրը ևս բացառություն չէր։
Ռուբեն Մխիթարյան, ով մինչև վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրդյուսերն էր, և անտարբեր չի գտնվել ու ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Հայ երգահան, դրամատուրգ ու սցենարիստ Քրիստ Մանարյանն անձամբ էր օգոստոսի 19-ին մասնակցում Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիային։
Սիրված ռեփ երգիչ Միշոն ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր հրապարակել` անդրադառնալով հանքի թեմային ու այն շահագործել պատրաստվող Լիդիան ընկերությանը։
Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը ևս անտարբեր չի մնացել թեմային ու կրկին ֆեյսբուքայն իր էջում կիսվել է Ռուբեն Մխիթարյանի գրառմամբ։
Ամերիկաբնակ հայ հաղորդավար ու պրոդյուսեր Արա Ղազարյանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ամուլսարի ամբողջական վտանգների վերլուծության հոդվածով։
Ես այս հայտնիներին կարողացա առանձնացնել այս օրերի թոհուբոհից։ Նրանք մարդիկ էին, որոնց ազնվության վրա երբեք էլ չեմ կասկածել ու առնվազն ինձ համար նորություն չէր նրանց դիրքորոշումը։ Հենց նրանք են, որ առանց պոպուլիզմի ու ձևականությունների կանգնած են ժողովրդի կողքին, երբեք չեն վախենում իրենց տեսակետն արտահայտել, անգամ, եթե մեծամասնությունը դեմ է դրան։ Նրանք այն հայտնիներն են, ովքեր հայտնի ու սիրված են տարին 12 ամիս, ոչ թե երբ ինքնագովազդվելու ու բեմ դուրս գալու հնարավորություն կա։