Աշխարհն առանց թափառող շների հրաշալի է։ Եվ Հոլանդիայում գտել են այս խնդրի լուծումը։

Կառավարությունը անտուն շների լիկվիդացիայի նախագիծ է սկսել։ Կամավորները բռնել են շներին, ստերիլիզացրել, անհրաժեշտ պատվաստումները կատարել և նրանց համար տներ փնտրել։

Շնորհիվ նման մոտեցման՝ Հոլանդիայում այլևս գոյություն չունեն թափառող շներ։

XXI դարի սկզբից ի վեր Հոլանդիայում թափառող շների քանակն այնքան մեծ էր, ո խնդիրը ազգային մասշտաբ էր ստացել։

Իսկ այժմ պատիժ է նախատեսված այն մարդկանց համար, ովքեր շներին տնից դուրս կվռնդեն։ Պատիժը կարող է լինել տուգանքի տեսքով՝ մինչև 15,000 եվրո, կամ ազատազրկման՝ մինչև 3 տարի։

 Ինչպես նաև, եթե մարդը ցանկանում է շուն գնել, ապա նա պետք է հարկ վճարի, սակայն անտուն շուն վերցնելն ամբողջապես անվճար է։

Շնորհիվ այս հրաշալի նախաձեռնության՝ արդեն իսկ որդեգրվել է ավելի քան մեկ միլիոն անտուն շուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել