Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել է 23 տարվա վաղեմություն ունեցող զգեստով, գրում է Deutsche Welle-ը:
Նշվում է, որ վերջերս կանցլերը հանրությանն էր ներկայացել վառ գույներով և ճապոնական կիմանոյի ոճով զգեստով:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ Մերկելն այդ զգեստը կրել է Բայրոյթում՝ Վագների երաժշտության փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվել է 2002 թվականին:
Ընդ որում, նա միևնույն զգեստով հանրությանը ներկայացել է նաև 2008 և 2017 թվականներին:
Մի շարք օգտատեր գովաբանել են կանցլերին՝ իր պարզության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել